Երեխայի վարքային խնդիրների հաղթահարման համալիր ծրագիր
Ծրագիրը մշակվում է անհատապես հաշվի առնելով երեխայի անձնային, հոգեբանական և նյարդային առանձնահատկությունները 25 Փետրվարի 2026, Չորեքշաբթի
Արի խոսենք հոգեբանական կենտրոնը ստեղծվել է օգնելու երեխաներին, ծնողներին և մեծահասակներին գտնել էմոցիոնալ հավասարակշռություն, ինքնավստահություն և ներքին հենարան։ Մենք մեր գործունեությունը սկսեցինք 2020թ, և այդ ընթացքում կենտրոնը դարձավ վայր, որտեղ մարդիկ ստանում են պրոֆեսիոնալ աջակցություն և անհատականացված մոտեցում իրենց պատմության հանդեպ։
Զարգացնելով մեր գործունեությունը և ընդլայնելով աջակցության հնարավորությունները՝ մենք բացեցինք դուստր ընկերություն ԱՄՆ-ում, Կալիֆորնիա նահանգում՝ աջակցելու նաև արտասահմանում գտնվող մեր այցելուների և կիրառելու միջազգային ժամանակակից ստանդարտներ հոգեբանական պրակտիկայում։ Այսօր մեր թիմում ներառված են երեխաների և մեծահասակների հետ աշխատող հոգեբաններ և լոգոպեդներ, արտ-թերապևտներ, ընտանեկան խորհրդատուներ և քոուչներ։ Մեզ միավորում է մեկ նպատակ՝ օգնել յուրաքանչյուր մարդուն դառնալ ավելի վստահ, ազատ և երջանիկ։ Մենք աշխատում ենք օնլայն ձևաչափով՝ աջակցելով մարդկանց Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում։ Ստեղծում ենք վստահության մթնոլորտ, որտեղ կարելի է անվտանգ խոսել ամենակարևորի մասին և ստանալ աջակցություն՝ հիմնված պրոֆեսիոնալիզմի, համակրանքի և հարգանքի վրա։
Մենք ձեր կողքին ենք՝ օգնելու ձեզ և ձեր ընտանիքին գտնել ներդաշնակության և բարեկեցության ուղին։
Անհատական
մոտեցում
Երկարամյա
փորձ
Պրոֆեսիոնալ
թիմ
Տվյալների
պաշտպանություն